Аудио / Армянская музыка / Հայրենասիրական և ֆիդայական Երգեր >> Դարձյալ փայլեց Սասնո գլխին

Դարձյալ փայլեց Սասնո գլխին



Արամ Ասատրյան - Aram Asatryan

Հովիկ Գրիգորյան - Hovik Grigoryan



Դարձյալ փայլեց Սասնո գլխին

Դարձյալ փայլեց Սասնո գլխին,
Ազատության դրոշակ,
Կեցցե Հայրենիք գոչելով,
Բարձրացրին աղաղակ:

Թնդաց, որոտաց ձայներից,
Ողջ աշխարհը Հայկական,
Խումբ – խումբ կգան հայ զավակներ,
Հայրենիքի օգնութեան:

Գուրգեն, Վահան, Հրայր-Դժոխք,
Քաջ Անդրանիկ ղեկավար,
Տալվորիկի լեռներումը,
Շրջում էին անդադար:

Սարսափեցին քիուրդ ցեղերը,
Մինչ պալատը Սուլթանի,
Հրամայեց շուտ կործանել,
Դիրքերը հայդուկների:

Ահա անգութ մեր թշնամին…
Սարսափելի տեսարան.—
«Ժամանակն է, վրէժ լուծել»,
Գոչեց ձայնը հայկական:

Կրակ տեղաց հայ քաջերի
Բնակավայր դիրքերից,
Կոտորվեցին թշնամիներ,
Ահռելի գնդակներից: