Аудио / Армянская музыка / Հայրենասիրական և ֆիդայական երգեր >> ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ (1907 թվականին)

ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ (1907 թվականին)



ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ - Արամ Ասատրյան | In the Memory of Gevorg Chaush - Aram Asatryan


ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ - Սահակ Սիսիլյան | In the Memory of Gevorg Chaush - Sahak Sisilyan


ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ (1907 թվականին)


Գևորգ Չաուշ Gevorg Chaush

Հազար իննհարյուր յոթ թվականին,
Չքնաղ մայիսի քսան և յոթին,
Օրն է բազմաշխատ մահվան Գեվորգին,
Սասնո հարազատ են առյուծ Քաջին:

Որ գրկած հողը հայրենի երկրին`
Մոտ քսան տարի ծառայեց ազգին,
Կռվեցավ անվերջ հետը դուշմանին,
Ու հաղթեց մեկով անոնց հազարին:

Վերջին կռիվմ ալ կսպասեր քաջին`
Պսակելու զինք փառաց երկնային,
Եվ ահա զորքը պաշարեց Սուլուխ,
Եռաց կռիվմ ալ ինչպես հրաբուխ:

Թնդաց սրտերը տասնյակ Քաջերուն,
Կռվեցան անվերջ մինչեվ իրիկուն,
Իսկ երբ գիշերեց, Գևորգին շալկած,
Գյուղեն դուրս ելան ու գացին տրտմած:

Ճամփան աղաչեց քաջը մահամերձ.
-Հանգիստ ձգեք զիս, չանեք շնչահեղձ,
Դրեք զիս այստեղ, ծածկեք խոտերով,
Գացեք, ընկերներ, գացեք դուք բարով:

Վերջին բարևս տարեք հայ ազգին,
Վերջին համբույրս` որդյակ Վարդգեսին…
Լացին ընկերներ, մոտեցան կարգով,
Համբուրեցին զինք ու անցան խմբով:

Նայեց բոլորտիք ալ չկար ընկեր,
Ընկած կռվի դաշտ, տառապեր անտեր,
Համբյուրեց հողը քաղցր հայրենյաց,
Փակեց աչքերը ներքևն աստղերաց:

Հանգիստ, փրկություն Քո սուրբ ոսկերաց,
Պատվավոր, հարգի անունդ անմոռաց,
Հայն ալ միշտ պիտի տոնե դարեդար
Ազնիվ Գեվորգի տոնը հավիտյան: