Аудио / Армянская музыка / Հայրենասիրական և ֆիդայական երգեր >> Արյունոտ դրոշ

Արյունոտ դրոշ



Արյունոտ Դրոշ - Սահակ Սահակյան | Aryunot Drosh - Sahak Sahakyan


Արյունոտ Դրոշ - Սահակ Սիսիլյան | Aryunot Drosh - Sahak Sisilyan


Արյունոտ Դրոշ - Ներսիկ Իսպիրյան | Aryunot Drosh - Nersik Ispiryan


Արյունոտ Դրոշ - Vasilis Papakonstantinou



Արյունոտ դրոշ վեհ Դաշնակցության


Aryunot Drosh ARF,Արյունոտ դրոշ ՀՀԴ

Արյունոտ դրոշ վեհ Դաշնակցության
Ծածանվեց ընդդեմ բռնակալության,
Հույսով լցվեցավ, սիրտը հայության,
Երկյուղը պատեց կասեր օսմանյան:

Մեծ մարդասպանը սաստիկ զայրացավ,
Հայեր ջնջելու հրաման տվավ,
Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն,
Որ չխաթարվի յուր անկախություն:

Բայց զենքը ձեռքին ոտքի կանգնեցան,
Ջան ֆեդայիներ առյուծի նման,
Կռիվ կմղեր հերոս Անդրանիկ,
Սարսափը տիրեց օսմանյան զորքին:

Արիք հայկազունք գոչենք միաձայն,
Սրտագին գոչենք Կեցցե Հայաստան.
Կեցցե Հայստան և ազատություն,
Հայրենյաց պաշտպան վեհ Դաշնակցություն:
Դաշնակցությունը հաղթեց սուլթանին,
Նոր արև նոր կյանք պարգևեց հային:

Չմնանք հայեր, օտար լծի տակ,
Հերիք է հայուն այսքան համբերանք,
Թող չծաղրեն մեզ անգութ թշնամին,
Մինչև որ հասնինք մեր նպատակին,
Սիրենք միություն, չանենք վատություն,
Միշտ բարձր պահենք ՀՅԴ անուն:


Արյունոտ դրոշ մեր ազատության


Արյունոտ դրոշ մեր ազատության,
Ծածանվեց ընդդեմ բռնակալության,
Հույսով լցվեցավ սիրտը հայության,
Երկյուղը պատեց կայսեր օսմանյան։

Բայց մարդասպանը սաստիկ զայրացավ,
Հայեր ջնջելու հրաման տվավ,
Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն,
Որ չկատարվի յուր անկախություն։

Բայց զենք ի ձեռին՝ ոտքի կանգնեցան
Քաջ ֆիդայիններ, առյուծի նման,
Կռիվ կմղեր հերոս Անդրանիկ,
Սարսափը տիրեց օսմանյան զորքին։

Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն,
Սրտագին գոչենք կեցցե՜ Հայաստան,
Կեցցե Հայաստան և ազատություն,
Հայրենյաց պաշտպան քաջ ֆիդայություն։