ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Ключевые слова
ֆիդայի հայրենասեր դաշնակցություն ֆիդայական երգեր աշուղ ՖարհադАвтор: աշուղ Ֆահրատ Просмотров 6104
Опубликовано: 2013-12-17 19:33:11
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ - Hay zinvori skzbunqe
Դավիտ Ամալյան - Երգ Երգոց (Davit Amalyan)
Սայեաթ-Նովա աշուղագուսանական համույթ
Գառնիկ Սարգսյան
Գևորգ Թութունջյան
(Ձախ) Հարութ Փամբուխչյան - Harut Pambukhchyan

Մենք անկեղծ զինվոր ենք առանց ի վիճակ, Պէտք է սուրբ ծառայենք երկար ժամանակ, Պարսկաստանի խորքից եկել է նամակ. Գնում ենք բարով, Կուշանանք տարով, Արիւն սուր ու թուր, Պատերազմի դաշտ - Կսպասէ մեզի: Դուշմանը տվեց մեզ ջանֆիդայ անուն, Այդ անվան համաձայն` տեսավ զորություն, Մենք չենք սիրել ազատ կյանքի բռնություն, Ուխտել ենք կռվել, Այդ սիրով մեռնել, Համոզված ենք որ - Միայն զենքով կա - Հային փրկություն: Բանկի պաշարումը, Հույն պատերազմից, Ավելի մեծ սարսափ թողեց սուլթանին, Զեյթունը քաջ կերպով հաղթեց գազանին, Կեցցե Զեյթունը, Խրոխտ Սասունը, Կուսակցություններն - Անխտիրորեն - Պարծանք հայության: Ստամբուլը պէտք է լինի արյան ծով, Ամեն կողմից կռիվ կսկսվի շուտով, Գոթուրից դէպի Վան անցնել շտապով, Աջից Վարդանը, Ձախից Իշխանը, Գրավել Աղբակ, Տարածել սարսափ, Փառք դաշնակցության: Անհավատ ժողովուրդ, հրաշք կսպասեք, Գետ չեք տվել, ծովի չափ կը բամբասեք, Դարձյալ հայ զինվորը չէ հուսահատված. Առանց ի գանգատ, Կռվում է ազատ, Գործին հարազատ, Երկաթի կամքով - Տանում ամեն բան: Մեր զարգացած խիղճը, մեր սուրբ օրէնքն է, Հաստատ համոզմունքը մեր անհաղթ զենքն է, Մարդասէր իդեալն մեր սկզբունքն է. Կեցցե հայրենիք, Կեցցե իղձ-փափագ, Անյաղթ կմնա, Անթիվ դարեդար, Աստվածահաճո մեր վեհ դրոշակ: